Լրահոս
Քաղաքական
20:20
28.09.22
117

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այցելելու է Երևան

Img default alt hy

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը այցելելու է Երևան: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Բաքու, այնուհետև Երևան՝ աջակցելու և խթանելու բոլոր չլուծված հարցերի լուծումների որոնմանը»,- հայտնում է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։

Նշվում է, որ Բրիս Ռոքֆեյը կայցելի նաև Վրաստան։