Լրահոս
Հայաստան
10:33
17.06.22
180

Ձորաղբյուր գյուղում «Mitsubishi outlander» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Img default alt hy

Այսօր՝ ժամը 08։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։12-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «Mitsubishi outlander» մակնիշի ավտոմեքենան։