Լրահոս
Հասարակական
18:00
22.11.24
1 343

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մկրտիչ Ղազարյանը

Img default alt hy

Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան խորին ցավով տեղեկացնում է, որ այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը:

«Մկրտիչը 33 տարեկան էր, Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, ֆեդերացիայի լավագույն մարզիկներից։

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Մկրտիչ Ղազարյանի ընտանիքին և հարազատներին»,- նշված է հաղորդագրությունում։