Լրահոս
Հասարակական
10:25
27.12.25
244

Ձեզ ազատություն կմաղթեի, բայց Դուք այս պահին ամենաազատ մարդն եք. Էդմոն Մարուքյանը՝ Միքայել Սրբազանին

Img default alt hy

Ձեզ ազատություն կմաղթեի, բայց Դուք այս պահին ամենաազատ մարդն եք: Այս մասին Միքայել Սրբազանի ծննդյան օրվան ուղղված մաղթանքում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Սիրելի՛ Միքայել Սրբազան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը, մաղթում՝ առողջություն և ամենայն բարիք:

Ձեզ ազատություն կմաղթեի, բայց Դուք այս պահին ամենաազատ մարդն եք: Թո՛ղ Ձեր աղոթքով ու օրհնությամբ ազատություն լինի մեզ՝ բոլորիս՝ երևելի և աներևույթ թշնամիներից:

Թո՛ղ Ձեր աղոթքն ու օրհնությունն անպակաս լինի մեր եկեղեցուց ու ժողովրդից:

Մատչիմ ի համբոյր Ձերդ Ս. Աջոյն»,- գրել է նա: