Լրահոս
Հասարակական
23:28
14.11.25
288

Ձեր քվեն տվեք այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ․ «Մեր ձևով»․ Արթուր Դանիելյան

Img default alt hy

«Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները համացանցում կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի կայանալիք օրը նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքային ընտրություններին:

Մասնավորապես, շարժման անդամները ֆլեշմոբ ակցիա են իրականացնում կոչ անելով մերժել իշխող Քաղաքիացիական պայմանագիր կուսակցությանը և ՔՊ «արբանյակ» կուսակցություններկին և ձայնը տալ իրական ընդդիմության թեկնածուներին․

«Ականատեսն ենք լինում, որ բավականին մեծ թափով փորձ է կատարվում ներկայացնել, որ ՔՊ-ն մեծ վստահություն ունի Վաղարշապատում, սակայն մենք մեծ վստահություն ունենք, որ մեր հայրենակիցները կողմ չեն այն քաղաքական ուժին, որը դեմ է դուրս գալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Հետևաբար, խնդրանք ունենք մեր հայրենակիցներին՝ իրենց քվեն տալ այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ»,- նշել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Դանիելյանը։