Լրահոս
Քաղաքական
11:00
10.07.25
484

Դպրոցում անչափահաս երեխաներին թմրադեղ տված «բառիգը» կալանավորված չէ․ սա է Փաշինյանի Հայաստանը․ Մուրազի

Img default alt hy

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին գրել է․

«Արարատի մարզի Մխչյան գյուղից ահազանգեր եմ ստանում՝ գյուղի դպրոցում անչափահաս երեխաներին թմրադեղ տված «բառիգը» կալանավորված չէ, կարծես ոչինչ չի եղել։ Իրավապահները որոշել են, որ նրան կալանավորելու կարիք չկա։

Սա է Նիկոլ Փաշինյանի Հայաստանը։

Այո՛, այստեղ հարգարժան հոգևորականները բանտում են, իսկ դպրոցներում թմրադեղ տարածողներները՝ ազատության մեջ։ Հասարակության բարոյական ողնաշարը կոտրում են համակարգված և ծրագրված։

Երեխաների ապագան թունավորողները պաշտպանված են։ Իսկ եկեղեցին՝ հարձակման թիրախում»։