Լրահոս
Հասարակական
20:45
27.12.25
707

Դպրոցներից մեկում ուսուցչուհին պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին

Img default alt hy

Դեկտեմբերի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի  դպրոցներից մեկում ուսուցչուհին ֆիզիկական բռնության է ենթարկել աշակերտին։

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են, որ նշված բնակավայրի դպրոցներից մեկում  ուսուցչուհին, պարբերաբար, տարբեր պատճառաբանություններով նշված դպրոցի դասասենյակում ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Այս պահին, նախաքննության շահերից ելնելով, որոշ հանգամանքներ չենք հայտնում։