Լրահոս
Աշխարհ
17:20
25.02.23
115

Դպրոցականը փորձել է հրկիզել զինկոմիսարիատը

Img default alt hy

Տյումենի մարզի Տոբոլսկի դատարանը կալանքի տակ է վերցրել 15-ամյա դպրոցականին, ով, ըստ քննիչների, ծրագրել էր հրդեհել զինկոմիսարիատը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատանին մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, շաբաթ օրը հայտնել է շրջանի դատական ​​իշխանության մամուլի ծառայությունը։

«Տոբոլսկի քաղաքային դատարանը 15-ամյա դպրոցականի նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը, որը մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: 9-րդ դասարանի աշակերտը մտադիր էր հրդեհել Տոբոլսկի շրջանի զինկոմիսարիատը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ աշակերտը կալանքի տակ կմնա մինչև ապրիլի 22-ը։