Լրահոս
Սպորտ
14:30
23.02.23
129

Դու իմ մարզիչը չես, դու չես, որ պետք է խոսես ինձ հետ. Նեյմարը՝ Կամպուշին

Img default alt hy

Հայտնի է, թե ինչ է ասել բրազիլացի հարձակվող Նեյմարն ակումբի ֆուտբոլային խորհրդատու Լուիշ Կամպուշին Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում ՊՍԺ-ի՝ «Մոնակոյից» կրած պարտությունից հետո տեղի ունեցած վեճի ժամանակ (1-3), գրում է armsport.am-ը։

Պարտությունից հետո Նեյմարը Կամպուշին հանդերձարանում ասել է. «Դու չես, որ պետք է խոսես ինձ հետ: Դու իմ մարզիչը չես»:

Հաղորդվում էր, որ Նեյմարն ու Կամպուշը պորտուգալերեն միմյանց հետ լեզվակռվի մեջ են մտել: Հիշեցնենք՝ Նեյմարը վնասվածք էր ստացել ֆրանսիական Լիգա 1-ի՝ «Լիլլի» դեմ խաղում:

Աղբյուր  ArmSport.am