Լրահոս
Քաղաքական
09:40
01.07.22
454

«Դիմադրություն» շարժման մոտ 4 տասնյակ մասնակից վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստացել

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

««Դիմադրություն» շարժման մոտ 4 տասնյակ մասնակի վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստացել։ Իրավապահ կառույցներում բանուգործը թողած՝ ընդդիմության հավաքների տեսանյութերն են ուսումնասիրում, պարզում ակցիաների մասնակիցների ինքնությունը և ծանուցագրեր ուղարկում։

Իշխանությունը, ըստ էության, դեռ վախեր ունի ընդդիմությունից և սրանով փորձում է մարդկանց հետ կանգնեցնել պայքարից։ Աբսուրդն այն է, որ ծանուցվել է անգամ բերդում գտնվող մի քանի ակտիվիստ։ Ինչպես ամեն ինչում, ռեպրեսիաներ իրականացնելիս էլ է իշխանությունն ապաշնորհ ու փնթի։ Երեկ ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մեզ ասաց, որ թեև անուններ չի կարող նշել, բայց տեղյակ է, որ ակտիվիստները ծանուցագրեր են ստացել»։