Լրահոս
Իրավական
13:40
04.07.22
98

Դիմադրության շարժման ևս 7 մասնակից ազատ է արձակվել

 

Դիմադրության շարժման մասնակից ևս յոթ քաղաքացիներ են ազատ արձակվել՝ մեկ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո: Արմավիրի ՔԿՀ-ից ազատ արձակվածները կալանավորվել էին հունիսի 3-ին կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների և ցուցարարների բախումից հետո: Այդ օրը ոստիկանությունը նաև հատուկ միջոցներ, լուսաձայնային նռնակներ էր կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ: