Լրահոս
Հասարակական
17:15
24.02.23
93

Դիլիջանում մեքենա է այրվել

Img default alt hy

Փետրվարի 24-ին՝ ժամը 13։48-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը։