-
Միջազգային
Իրանը հայտարարել է երկրի հարավում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին
23:5913.07.26 -
Հասարակական
Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել․ Panorama.am
23:4513.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է վարչապետ Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը
23:3013.07.26 -
Հասարակական
Ողբերգության պատճառ է դարձել փտած ծառը՝ Աշտարակի խճուղում. մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացի
23:0013.07.26 -
Հայաստան
Ամուսնական առաջին գիշերից հետո ԱԱԾ-ն նորապսակներին հանել է «Փարավոնից». բողոքի ակցիա և վերջնագիր
22:0013.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ․ պատճառը հայտնի է
21:4613.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն հուլիսի 15-ին կփորձի համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Կալլաս
21:3013.07.26 -
Տնտեսական
«Բարոյականությունից զուրկ» հայտարարություն և սպառնալիքներ. շառ ու փորձանքի մեջ են տնտեսվարողները
21:1513.07.26 -
Միջազգային
Իրանի նախագահը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումը
20:4613.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Էրդողան
20:3513.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ Փաշինյանին
20:3013.07.26 -
Քաղաքական
Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
20:1113.07.26 -
Միջազգային
Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ Euractiv
20:0013.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթը
19:4513.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
19:3913.07.26 -
Հայաստան
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
18:5613.07.26 -
Միջազգային
Թրամփը մտադիր է փոխհատուցում պահանջել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար
18:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյունալի կրակոցներից շոկի մեջ են Արաբկիրում. մեկ ձերբակալվածի մասին է հայտնի
18:3013.07.26 -
Հասարակական
Իմ երեխաներին ես ո՞նց պահեմ, գործազուրկ նստել ենք տանը. Ծառուկյանին պատկանող ռեստորանի աշխատակից
18:1713.07.26 -
Հասարակական
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
17:2713.07.26 -
Քաղաքական
Բաքվում դատվում է հայի հավաքական խիղճն ու արժանապատվությունը․ Վահագն Սարոյան
17:1513.07.26 -
Հասարակական
Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար կառգրավեն նաև նրա ձիերը․ փաստաբան․ Armat Media
17:0213.07.26 -
Հասարակական
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
16:3813.07.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ թեժ գիշերից հետո Թեհրանը փակում է իր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի առաջ
16:2613.07.26 -
Միջազգային
Լեհաստանը հայտարարել է 150 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնելու մտադրության մասին
15:5813.07.26 -
Միջազգային
Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները
15:3013.07.26 -
Հասարակական
Տոնը պետք է արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը. ի՞նչ կապ ուներ Պոսեյդոնը Վարդավառի հետ
15:1613.07.26 -
Հասարակական
Երևանում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
13:3813.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել
13:2713.07.26 -
Միջազգային
Օդային թեժ հարձակումների ֆոնին Ուկրաինան նոր ՀՕՊ համակարգեր կարող է ստանալ
13:1213.07.26 -
Հասարակական
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները գնում են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն
12:4813.07.26 -
Հասարակական
Ես Արցախից եմ եկել, վարձով եմ ապրում, պարտքեր ունեմ, կառավարությունը իմ հարցը լուծելո՞ւ է. քաղաքացի
12:4213.07.26 -
Հասարակական
Պետք չի մուռը ժողովրդից հանել. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
12:3813.07.26 -
Հասարակական
Կարող ա՝ իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք. «Մուլտի Սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են անում
12:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում. Թեհրանը հատուկ հայտարարություն է տարածել
12:3013.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվել է. առևտրային նավերը խուսափում են ազդանշաններ հաղորդելուց․ Bloomberg
11:5213.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26
Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին
Հայաստանում դեղերի մանրածախ իրացում (դեղատնային գործունեություն) իրականացնող մի շարք ընկերություններ, որոնք միասին ներկայացնում են ավելի քան 600 դեղատներ, նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով հանձնարարել իրավասու մարմիններին դադարեցնել էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը, որը դեղատների սեփականատերերին կարող է հասցնել սնանկացման եզրին։
Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ։
«Ինչպես հայտնի է՝ օրենսդրության՝ վերջերս կատարված փոփոխության համաձայն՝ որոշակի դեղերի բացթողումը կարող է կատարվել միայն էլեկտրոնային դեղատոմսերի առկայության պարագայում: Մինչդեռ, ինչպես պարզվեց դեղատոմսերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի գործարկումից անմիջապես հետո, ունեցած լուրջ ծրագրային թերությունների և ՀՀ-ում առողջապահական ենթակառուցվածքի անպատրաստ լինելու պատճառով ներկայումս դեղերի բացթողնման էլեկտրոնային համակարգը փաստացի չի գործում՝ բացառությամբ, թերևս, պետության կողմից քաղաքացիներին անհատույց բաց թողնվող դեղերի համար էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման դեպքերի։
Էլեկտրոնային համակարգի չգործելու պատճառները շատ են․ որպես հիմնական պատճառ կարելի է հիշատակել, թերևս այն, որ բժիշկները դեղատոմսը դուրս չեն գրում էլեկտրոնային եղանակով և շարունակում են դուրսգրել թղթային տարբերակով։ Ավելին, մինչ օրս շատ բժիշկներ փաստացի չեն միացել էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման «Արմեդ» համակարգին և անգամ մեկ էլեկտրոնային դեղատոմս դուրս չեն գրել: Հաճախ նաև ծագում են տարբեր ծրագրային խնդիրներ (օրինակ՝ դեղատոմսի լրացումը երկար է տևում, համակարգը ժամանակ առ ժամանակ կանգնում է և չի աշխատում և այլն):
Բացի վերոգրյալը, ի հայտ են եկել նաև մի շարք տեխնիկական խնդիրներ․ օրինակ՝ «Արմեդ» համակարգի բազայում ոչ բոլոր դեղերի անվանումներն են առկա: Այսպես, կան դեղեր, որոնց գրանցման ժամկետը ՀՀ տարածքում լրացել է, սակայն փաստացի առկա են մինչև նշված ժամկետի լրանալը ներմուծված խմբաքանակներ, որոնք դեռևս պիտանի են օգտագործման համար և կարող են իրացվել սպառողներին: Սակայն, նման դեղերի համար էլեկտրոնային դեղատոմս դուրսգրելը դեղի գրանցման ժամկետի լրանալու պահից այլևս անհնար է դառնում, ինչը լրջագույն խնդիր է ստեղծում տվյալ դեղերի իրացման համար։
Վերոնշյալ իրավիճակը հանգեցրել է նրան, որ աճել է դեղերի ստվերային շրջանառությունը: Շատ դեղատներ սկսել են դեղերի ձեռքբերումը իրականացնել առանց համապատասխան հարկային հաշիվների և հետագայում իրացումը՝ առանց ՀԴՄ կտրոններ տրամադրելու, որպեսզի իրացվող դեղերի տվյալները չարտացոլվեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ բացառելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հետագայում խոշոր վարչական պատասխանատվության միջոցների կիրառումը։
Այսպես, ներկայումս ՀՀ-ում առանց դեղատոմսի դեղ իրացնելու համար պատասխանատվությունը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի (Վերտառությունը՝ դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելը) 7-րդ մասով, համաձայն որի՝ Դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Մինչև վերջերս ՀՀ-ում առանց դեղատոմսի դեղ իրացնելու համար պատասխանատվությունը իրավասու մարմնի՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կիրառվում էր յուրաքանչյուր անվանում դեղի համար։ Այսինքն, եթե նույն անվանում դեղից իրացվել է, դիցուք, 10 հատ, ապա կիրառվում էր տուգանք 5000 ՀՀ դրամ չափով։ Սակայն, ներկայումս, Տեսչական մարմինը փոխել է այս հարցում իր վարչարարությունը և սկսել է 5000 ՀՀ դրամ տուգանք կիրառել իրացված յուրաքանչյուր հատ դեղի համար։ Արդյունքում, դեղատան համար հնարավոր տուգանքի չափը հասել է աստղաբաշխական թվերի։ Մի կողմ թողնելով տվյալ վարչարարության իրավաչափության քննարկումը (այդ եղանակով իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերը կվիճարկվեն դատարաններում) կարող ենք արձանագրել մի պարզ իրողություն․ տեսչական մարմինը փորձում է դեղատների սեփականատերերին սնանկացման եզրին հասցնելու չափի տուգանքներ կիրառել: Նաև առկա են դեպքեր, երբ տեսչական մարմինը վարչական վարույթի մասնակից հանդիսացող դեղատնային ընկերությանը չի տրամադրել ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, որը օրենքով վարչական վարույթի մասնակցի իրավունքն է:
Սակայն, նման որոշում կայացնելիս հաշվի չի առնվել մի հանգամանք՝ դեղատնային գործունեությունն առողջապահական գործունեության տեսակ է, և դեղատներն ունեն որոշակի սոցիալական պատասխանատվություն հասարակության առջև՝ ապահովելու բուժառուներին անհրաժեշտ դեղերով՝ վերացնելով նրանց կյանքին և առողջությանը սպառնացող ռիսկերը։
Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ ներկայումս ՀՀ կառավարության 05.08.2019թ.-ի թիվ 1080-Ն որոշմամբ (2024թ.-ի փոփոխություններով) նախատեսված՝ որոշ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսով իրացման համար սահմանված ժամկետների հետաձգման նպատակով մշակվել է տվյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ: Ընդ որում՝ նախագիծը մշակվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ նկատի ունենալով առկա շարունակական խնդիրները, նաև «Արմեդ» համակարգի անկատարությունը:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է դեղատոմսով բաց թողնվող, նշված որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի ա. և բ. պարբերություններում չներառված այլ դեղերի, ինչպես նաև հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման մեկնարկի ժամկետը երկարաձգել՝ մինչև 01.01.2027թ.-ն: Սա ևս վկայում է, որ էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրման համակարգն ունի խնդիրներ, որի մասին քաջատեղյակ է նաև ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող մարմինը:
Հավելենք, որ սույն գրությունը ներկայացնող ընկերությունների համար որևէ պարագայում ցանկալի չէ համապատասխան դեղերի բացթողումն իրականացնել առանց սահմանված կարգով տրված դեղատոմսերի:
Վերոգրյալ փաստարկները վկայում են այն, որ էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի նշանակման և իրացման գործընթացում առկա են էական խնդիրներ, որոնց արդյունքում դեղերի մանրածախ իրացման համակարգը հայտնվել է փակուղում․ առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ իրացնել չի կարող, սակայն չկա նաև գործող համակարգ, որի պայմաններում տվյալ դեղատոմսի դուրսգրումը հնարավոր կլինի։
Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները
ԽՆԴՐՈւՄ ԵՆՔ
1․ Հանձնարարել իրավասու մարմիններին չդրսևորել կամայական վարչարարություն և դադարեցնել դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման գործընթացը վերադարձնել կառուցողական հուն և դիտարկել էլեկտրոնային դեղատոմսերի լրացումը և սպասարկումը խթանող որոշակի խրախուսական մեխանիզմների (կարգավորումների) ներդրման հնարավորությունը։
2․ Հանձնարարել կազմակերպել Ձեզ հետ հանդիպում-քննարկում վերոնշյալ հիմնախնդրի լուծման ուղիներ ներկայացնելու համար»
Նամակը ստորագրել են՝
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ
«ՌԻԹՄ ՖԱՐՄ» ՍՊԸ
«ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԴեՂԱՏՈւՆ ՀՁ» ՍՊԸ
«ԷՍ-ՖԱՐՄԱ» ՍՊԸ
«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈւՆ» ՍՊԸ
«ՖԱՐՄԴՈՄ» ՍՊԸ
«ՏՈՆՈւՍ-ԼԵՍ ՌԵՄԵԴԻ» ՍՊԸ
«ԼԱՌԱՖԱՐՄ» ՍՊԸ
«ԱՌԻԱԼ» ՍՊԸ
«ԱՎՐՈՐԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ
«ԿԱՌԵ» ՍՊԸ
«ԱՌՆԻԿԱ» ՍՊԸ
«ԿՈւՌԱՄՈւՍ» ՍՊԸ
«ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈւՆ» ՍՊԸ
«ՍԻԹԻԶԵՆ ԼԵՎՈՆ ԼԱՄԱՐԱ» ՍՊԸ
«ԹԵՈՖԱՐՄԱ» ՍՊԸ
«ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈւՆ» ՍՊԸ
-
23:54
13.07.26
Շղթայական ավտովթար՝ Երևանում
Կարդալ ավելին
-
23:45
13.07.26
Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել․ Panorama.am
Կարդալ ավելին
-
23:00
13.07.26
Ողբերգության պատճառ է դարձել փտած ծառը՝ Աշտարակի խճուղում. մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացի
Կարդալ ավելին
-
22:30
13.07.26
Սարի թաղում տղամարդը հոսանքահարվել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը
Կարդալ ավելին