Լրահոս
Հասարակական
20:11
16.06.25
168

Դաժան տորնադոյից շվարած են ապարանցիները. hսկայական տախտակը ճեղքել է տանիքն ու կոտրել տղայի թևը

 

Ապարանում արդեն գազ կա: Անվտանգությունից ելնելով էին այն անջատել, բայց քաղաքն ու հարակից բնակավայրերը դեռ հոսանքազրկված են: Պտտահողմից տուժած Ապարանում այսօր շարունակվել են դրա հետևանքների վերացման աշխատանքները: Ավերիչ տորնադոն կիրակի հարյուրից ավելի շինությունների տանիքներ է հանել երկինք: Ըստ Առողջապահության նախարարության՝ տուժել է 4 մարդ: