Լրահոս
Քաղաքական
17:52
27.12.25
295

Դավիթը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Սրբազանը` Հայաստանի․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Այսօր Արցախի ԱԺ նախագահ, դաշնակցական նվիրյալ ընկեր Դավիթ Իշխանյանի և ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ծննդյան օրն է։

Դավիթը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Սրբազանը` Հայաստանի։

Այս արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար։

Շնորհավորում եմ սիրելի ընկերոջս և Սրբազան Հորը, մաղթում նրանց առողջություն, տոկունություն և ազատություն»։