Լրահոս
Իրավական
21:08
18.06.25
184

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Img default alt hy

Քիչ առաջ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանը տեղեկացևրեց, որ դատարանն այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու և հավանաբար առաջիկա ժամերի ընթացքում այն կհրապարակվի։

«Սամվել Կարապետյանը  դիրքորոշում հայտնել է մեղադրանքի վերաբերյալ, նշել է, որ այն անհիմն է, իսկ հանցանքի մասին խոսելը ընդհանրապես անլուրջ է»։ 

Փաստաբանը նշեց, որ դատախազի ու քննիչի բոլոր հիմնավորումները շատ անհամոզիչ էին։

«Մեղադրանքի հիմքում տեսանյութն է, որում Սամվել Կարապետյանն, իբրև, «իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր է հնչեցրել»։

Մենք վիճարկում ենք և՛ Սավել Կարապետյանի ձերբակալության իրավաչափությունը, և՛ «հիմնավոր կասկածի» առկայությունը, այսինքն՝ գտնում ենք, որ առհասարակ հանցագործություն տեղի չի ունեցել, վիճարկում ենք նաև քնիչի ներկայացրած խափանման միջոցի բոլոր երեք հիմքերը»,- ասաց փաստաբանը։