Լրահոս
Քաղաքական
00:16
17.06.22
222

«Դա Մեղրիի փոխանակում չի եղել». Ագնեսա Խամոյանը՝ Քի Վեսթի գործընթացի մասին

«Հայաստան» դաշինքի անդամ Ագնեսա Խամոյանն այսօր մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ղարաբաղյան բանակցությունների մասին:

Հայաստանի վարչապետը խորհրդարանում հայտարարել էր, թե երկրորդ նախագահը բանակցում էր, որ Ադրբեջանը Մեղրիի դիմաց տա Լեռնային Ղարաբաղը, Շուշին ու Լաչինը: Ագնեսա Խամոյանի խոսքով՝ կեղծիքն այն է, որ քիվեսթյան գործընթացքով Ադրբեջանը չէր ստանալու Մեղրին, այլ միայն ստորգետնյա ճանապարհներ ու էստակադաներ: