Լրահոս
Իրավական
22:26
17.12.19
108

Ցուցմունք՝ մահակով. քաղաքացու խոշտանգումը դեռ չի բացահայտվել

Մահակով ու հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութից հայտնի տուժողի ներկայացուցիչները վրդովված են, ահազանգում են, որ գործը տեղից չի շարժվում: Չնայած տեսանյությում հստակ երևում է, թե ովքեր են խոշտանգողները ու անգամ ծառայողական քննությունից հետո ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորություններն են ժամանակավորապես դադարեցվել մինչ օրս որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: