Լրահոս
Աշխարհ
20:20
27.09.22
112

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 615,5 միլիոնը

Img default alt hy

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 27-ի առավոտվա դրությամբ կազմել է 615 միլիոն 555 հազար 415: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 538 հազար 310 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան և Գերմանիան:

Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 96 միլիոն 116 հազար 204 և 1 մլն 0560 հազար 789, Հնդկաստանում՝ 44 միլիոն 575 հազար 473 և 528 հազար 562, Ֆրանսիայում՝ 35 միլիոն 381հազար 526 և 156 հազար 6000, Բրազիլիայում՝ 34 միլիոն 638 հազար 288 և 685 հազար 835, Գերմանիայում՝ 33 միլիոն 041 հազար 332 և 1498 հազար 576 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 26-ի առավոտվա դրությամբ կազմել Է 839,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3232, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3185, Ֆրանսիայում՝ 2363, Գերմանիայում՝ 1783, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: