Լրահոս
Աշխարհ
16:48
17.06.22
206

Չինաստանում ջրարկել են երրորդ՝ առավել ժամանակակից ավիակիրը

Img default alt hy

Հունիսի 17-ին Շանհայում  տեղի Է ունեցել ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի ամենաժամանակակից, երրորդ ավիակրի ջրարկման արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը: Ավիակիրը, որն ստացել Է «Ֆուցզյան» անվանումը, լքել Է չոր նավաշինարանը և կառանվել մոտակա նավամատույցում: «Ֆուցզյանը» չինական առաջին ավիակիրն Է դարձել, որը սարքավորվել Է Էլեկտրամագնիսական կատապուլտով՝ տարբեր տեսակի ինքնաթիռների գործարկման համար:

Նավի լրիվ ջրատարողությունը, չինական կողմի տվյալներով, կազմում Է 80 հազար տոննա: Այժմ ավիակիրը պետք Է հանդերձվի սարքավորումներով, որը պետք Է տևի երկուսից մինչև վեց ամիս: Դրան կհաջորդեն նավի փորձարկումները նավահանգստում և ծովային ընթացային փորձարկումները, որոնք, հավանաբար, կտևեն վեց ամիս՝ նախքան ր ինժեներներն սկսեն թեստավորել Էլեկտրամագնիսական կատապուլտը: ՉԺՀ-ի ռազմածովային ուժերը վերջին տարիներին մեծացրել են ներկայությունը Հնդկական օվկիանոսում և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, առաջին արտասահմանյան բազան են ստեղծել Ջաբուտիում, որտեղ նաև ռազմական ներկայություն ունեն ԱՄՆ-ը և Ճապոնիան:

Ներկայում ՉԺՀ-ի ռազմածովային ուժերն ունեն 355 նավ, ներառյալ սուզանավերը: Ամերիկյան կողմի գնահատմամբ, Չինաստանը նավատորմի կազմը մինչև 2025 թվականը կհասցնի 420, իսկ մինչև 2030 թվականը՝ 460 նավի: AP-ն նշում Է, որ ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի նավերը քանակությամբ ամենախոշորն են աշխարհում. դրանք հնարավորություններով զիջում են միայն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին: Այսպես, ԱՄՆ-ի սպառազինության մեջ կա 11 ավիակրներ, ինն ունիվերսալ դեսանտային նավեր, որոնք կարող են կրել ուղղաթիռներ և ուղղահայաց թռիչքի ինքնաթիռներ: Բացի այդ, ԱՄՆ-ն ավելի ու ավելի մեծ ուշադրություն Է հատկացնում Չինաստանի շուրջ տարածաշրջանին, ներառյալ Հարավ-չինական ծովը, որտեղ ՉԺՀ-ն և մի քանի այլ պետություններ տարածքային վեճեր ունեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: