Լրահոս
Աշխարհ
13:16
19.06.22
192

Չինաստանն առաջին անգամ փորձարկել է բեռնատար անօդաչու ինքնաթիռ

Img default alt hy

«Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ Չինաստանը հաջողությամբ իրականացրել է TP500 տրանսպորտային անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքային փորձարկումները։

TP500-ը մեծ բեռնունակության ընդհանուր նշանակության անօդաչու տրանսպորտային հարթակ է, իսկ դրա թռիչքի առավելագույն հեռահարությունը 1800 կիլոմետր է։ Ինքնաթիռը կարող է բեռ տեղափոխել մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա՝ կրելով 500 կիլոգրամ ստանդարտ բեռ։

Առաջին ավիացիոն ինստիտուտի կողմից մշակված սարքը երկնքում մնացել է 27 րոպե։