Լրահոս
Սպորտ
14:10
25.06.22
279

Չեմ հավատում այն խոսակցություններին, թե «Բարսելոնան» որևէ ֆուտբոլիստի թիմ կհրավիրի. Ֆրեյշա

Img default alt hy

«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի նախկին անդամը չի հավատում, որ թիմի կազմը նոր ֆուտբոլիստներ կհամալրեն։
Ըստ տեղեկությունների՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է այնպիսի ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան, Ժյուլ Կունդեն ու Բեռնարդու Սիլվան, սակայն Թոնի Ֆրեյշայի կարծիքով՝ «Բարսելոնան» չի կարողանա ձեռք բերել այս ֆուտբոլիստներին։

«Դուք հասկանու՞մ եք, որ այս ֆուտբոլիստներից ոչ մեկը «Բարսելոնայում» չի հայտնվի։ Ես չեմ հավատում այն խոսակցություններին, թե «Բարսելոնան» որևէ ֆուտբոլիստի թիմ կհրավիրի։ Նրանք բացահայտ կերպով թոզ են փչում։ Նրանց ասածը հակասում է կատարած գործերին։ Ես այլ ընտրություն չունեմ, բացի այն, որ մարդկանց նախազգուշացնեմ՝ ոչ մի տրանսֆեր էլ չի լինելու։ Ֆուտբոլիստի թիմ հրավիրելու համար պետք է վաճառել ինչ որ մեկին։ Հիմա «Բարսելոնային» ձեռնտու է պատրանք ստեղծելը»,- ասել է Ֆրեյշան: