Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:52
30.09.22
120

Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 2-ին կվարեն բանակցություններ

Img default alt hy

Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այս շաբաթվա վերջին եռակողմ բանակցություններ կվարեն Հավայիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յասուկաձու Համադան:

«Հոկտեմբերի 2-ին ես պլանավորում եմ այցելել Հավայի և բանակցություններ վարել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար (Լլոյդ) Օսթինի և Ավստրալիայի պաշտպանության նախարար (Ռիչարդ) Մառլզի հետ»,- մեջբերում Է նրա խոսքը Kyodo գործակալությունը: Սպասվում Է, որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգությունը և եռակողմ համագործակցության զարգացման հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: