Լրահոս
Հասարակական
17:20
18.06.25
116

Ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ ունի Սամվել Կարապետյանի նման զավակ․ Եզրաս Սրբազան

Img default alt hy

Հոգևորականներն այսօր դատարանի բակում են՝ զորակցություն բերելու բարերար Սամվել Կարապետյանին։

Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասաց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Նա նշեց, որ Սամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին այսօր վերածվեց քաղաքական հետապնդումների, որոնք իրենց մեջ կրում են իշխանությունների վերաբերմունքը։

«Սամվել Կարապետյանը հավատարիմ է ազգային արժեքներին, ժողովրդին ու պետականության շահերին՝ հակառակ ամեն տեսակ փորձության։

Այստեղ եմ, որ փոխանցեմ ռուսաստանաբնակ հարյուր հազարավոր հայորդիների զորակցությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը, նվիրումն ու հավատարմությունը։

Ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ ունի Սամվել Կարապետյանի նման զավակ»,- ասաց Սրբազան Հայրը։