Լրահոս
Հասարակական
19:15
15.11.25
4 385

Բժիշկներին հաջողվել է փրկել 3-րդ հարկից վայր ընկած երեխայի կյանքը

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց տեղափոխված 2-ամյա տղայի առողջական վիճակի մասին, երբ երեխան Գյումրի քաղաքի իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր էր ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, «Մուրացան» մանկական հիվանդանոցի բուժանձնակազմին հաջողվել է երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա արձանագրել։

Այս պահին երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն որոշ ժամանակ երեխան պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն էր ստացել, որ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ 

Տեղում բժիշկները քրեական ոստիկանների հայտնել էին, որ երեխան իրենց մոտ էր տեղափոխվել ծնողի ուղեկցությամբ, ում տեղում անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել, ապա Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել էին Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Տեղում քրեական ոստիկանները պարզել էն, որ երեխան Շիրակի մարզի բնակիչ 2-ամյա տղա է, ով Գյումրու իրենց շենքի 3-րդ հարկի բնակարանի պատուհանագոգից անզգուշաբար վայր էր ընկել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։