Լրահոս
Աշխարհ
12:57
17.06.22
144

Բրիտանուհին դատարանի միջոցով իր նախկին տնօրենից 14 հազար դոլար է ստացել․ վերջինս նրան քննադատել է կոշիկների համար

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ խանութի նախկին աշխատակից Սամանթա Ջեքսոնը դատարանի միջոցով իր նախկին տնօրենից 14 հազար դոլար է ստացել․ վերջինս նրան քննադատել է Nike-ի նարնջագույն սպորտային կոշիկներ կրելու համար։

Սամանթան բազմիցս ասել է, որ ստիպված է սպորտային կոշիկներ կրել ծնկի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն նախկին տնօրենը շարունակել է դրանք ծիծաղելի անվանել։

«Չի կարող լինել հիմնավոր և պատշաճ պատճառ, որ խանութի մենեջերը նման կերպ վարվի ենթակաների հետ»,-ասել է դատավորը։