Լրահոս
Սպորտ
13:15
11.09.22
149

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստները հրաժարվում են մեկնել Ռուսաստան

Img default alt hy

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հինգ խաղացողներ հրաժարվե են Սանկտ Պետերբուրգ մեկնել՝ Ռուսաստանի դեմ ընկերական խաղի համար։ «ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sportske.ba-ը:

Խոսքը Բոսնիա և Հերցեգովինայի լավագույն խաղացողների մասին է։ Մասնավորապես՝ Ջեկոն, Պյանիչը, Իբիշևիչը, Ահմեդհոջիցն ու Հաջիցը։ Ընդգծվում է, որ գրեթե բոլոր հիմնական կատարողները պատրաստ են բոյկոտել հանդիպումը։

Բոսնիա և Հերցեգովինայում երկրորդ օրն անընդմեջ քննադատություններ են հնչում տեղի ֆեդերացիայի հասցեին։ Հասարակությունը դժգոհ է ՌՖՄ-ի հետ պայմանավորվածությունից։

Ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին։