Լրահոս
Միջազգային
14:20
25.06.22
353

«Բլեֆ» և «ցինիզմ». Պուտինն՝ ուկրաինական ցորենի արտահանմանը խոչընդոտելու մասին

Ռուսաստանը կարող է հացահատիկի լավ բերք մատակարարել համաշխարհային շուկա: Հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այս տարի լավ բերք է սպասվում և նախատեսված 37 մլն տոննա ցորենի փոխարեն հնարավոր է 50 մլն տոննա արտահանել:

Նա արևմտյան երկրների տրամադրվածությունը՝ պարենային խնդիրների նկատմամբ «ցինիկ», իսկ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, իբր, ռուսական ուժերի կաղմից արգելափակելու մասին լուրերը «բլեֆ» է անվանել: