Լրահոս
Հասարակական
22:39
21.07.25
196

Բջնի գյուղում հրշեջ-փրկարարները և պարեկները կանխել են կրակի տարածումը, որը տեսանելի էր մի քանի կմ-ից

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի բնակավայրի վարչական տարածքում գտնվող սարերի խոտածածկույթում հրդեհ է բռնկվել։

Մոտ 15 հրշեջներ, մոտ 10 պարեկներ՝ այդ թվում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկներ՝ Սերգեյ Հայրապետյանը, Դրենիկ Գրիգորյանը մոտ 500 հա տարածքում առաջացած կրակի դեմ պայքարել են հատուկ փայտերով և ընկուզենու ճյուղերով, քանի որ այդ տարածքում հնարավոր չէր որպեսզի հրշեջ ավտոմեքենան մոտենար։ Հրշեջների ու պարեկների օպերատիվ, ինչու չէ նաև վտանգավոր աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կանխել կրակի տարածումը մի քանի տներ, հակառակ դեպքում կրակի լեզուները կհասներ այդ տներին և գյուղին։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։