Լրահոս
Իրավական
17:07
28.09.22
103

Բջջային հեռախոսի տիրոջից գումար է պահանջել և ձերբակալվել՝ շորթման համար

Img default alt hy

Սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 8-ին, մայրաքաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում տվել է հաղորդում, ըստ որի` սեպտեմբերի 25-ին, կեսգիշերին մոտ, անհայտ հանգամանքներում կորցրել է իր բջջային հեռախոսը, իսկ սեպտեմբերի 26-ի առավոտյան իր հետ կապվել է մի երիտասարդ, հայտնել, որ բջջայինն իր մոտ է, և կվերադարձնի գումարի դիմաց:

Ըստ հաղորդում տվողի` նա գումարը վճարել է, սակայն երիտասարդը հեռախոսը չի վերադարձրել: Ավելին, նույն օրը, ուշ երեկոյան, կրկին կապվել ու կրկին գումար է պահանջել:

Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու սեպտեմբերի 27-ին, ժամը 13.10-ին, Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում, շորթում կատարելու համար, ձերբակալել ու բաժին են բերել Սպիտակի բնակիչ, 31-ամյա տղամարդուն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, կատարվում է նախաքննություն: