Լրահոս
Արցախ
14:20
01.07.22
117

Բերձորն ու Աղավնոն առայժմ չեն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. Հոխիկյան

 

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը տեղեկություններ ունի, որ Բերձորն ու Աղավնոն առայժմ չեն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Ըստ Հոխիկյանի աղբյուրների՝ Բաքվում Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանությունների միջև հանդիպման ժամանակ է այսպիսի որոշում կայացվել:

Հոխիկյանը սա մարտավարական փոքր հաղթանակ է անվանում, բայց զգուշացնում, որ Բաքուն, այնուամենայնիվ, պահանջելու է, որ Բերձորում հայեր չապրեն: