Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:07
16.09.22
76

Բայդենը կարգադրել Է Կիևին տրամադրել ռազմական օգնության՝ 600 միլիոն դոլարի հերթական փաթեթը

Img default alt hy

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել Է լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ մինչև 600 միլիոն դոլարի չափով: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 15-ին տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 15-ին տարածված գրավոր հայտարարության մեջ պետքատուղար Էնթոնի Բլինկենը հավաստել Է, որ ԱՄՆ-ը «դաշնակիցների և գործընկերների հետ միասին մատակարարում Է զինամթերք և տեխնիկա, որոնք ուկրաինական զորքերը կիրառում են՝ շարունակելով հակահարձակումը»: «Նախագահ Բայդենը պազորոշ հասկանալ Է տվել, որ մենք Ուկրաինայի ժողովրդին կաջակցենք այնքան, որքան պահանջվի»,- հավելել Է Բլինկենը:

Վաշինգտոնի վարչակազմն առայժմ չի հայտնել, թե հատկապես ինչ զինամթերք կներառվի ռազմական օգնության հերթական փաթեթում: Իր հերթին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին սեպտեմբերի 15-ին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ նոր փաթեթում, ամենայն հավանականությամբ, կներառվեն առաջավոր հրթիռային համակարգեր և հաուբիցներ:

Բլինկենի խոսքով՝ փաթեթը «ներառում Է լրացուցիչ սպառազինություններ, ռազմամթերք և տեխնիկա ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պարշարներից»: Ընդամենը ներկայիս վարչակարգի օրոք ԱՄՆ-ն Ուկրաինայի ռազմական օգնության համար հատացրել Է շուրջ 15,8 միլիարդ դոլար, հավելել Է պետքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: