Լրահոս
Միջազգային
10:30
12.07.22
287

Բայդենը Հայաստանում դեսպան է առաջադրել

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի Սենատի դիտարկմանն է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այժմ Սենատի պրոֆիլային հանձնաժողովը պետք է նշանակի լսումների ամսաթիվ: Այդ լսումներին Քուինը պետք է պատասխանի օրենսդիրների հարցերին։ Որոշ ժամանակ անց վերին պալատում քվեարկություն կանցկացվի Երևանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նրա թեկնածության հաստատման հարցով: