Լրահոս
Հասարակական
23:51
11.07.22
347

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. վերջինս կողաշրջվել է. կա 4 վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ մակնիշի բեռնատարը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: 

Բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ЗИЛ-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: 

Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, որ  շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Մյասնիկյան գյուղի բժշկական ամբուլատորիայի հաշվեկշռում, իսկ բժիշկն ու բուժքույրը կանչով մեկնում էին Դալարիկ գյուղ, սակայն տեղի է ունեցել ավտովթարը: Վիրավորների  մեջ են նաև բժիշկն ու բուժքույրը: 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը   պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: