Լրահոս
Հասարակական
23:08
01.09.22
178

Բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. կան տուժածներ

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Գյուլագարակ–Գարգառ ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի վերջնամասում բախվել են ЗИЛ և Haise մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով երկու մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Վթարի մասին Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ Haise ավտոմեքենան հաշվառված է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում և նրանք հիվանդ էին տեղափոխում Ստեփանավանից մեկ այլ հիվանդանոց: Վիրավորներից մեկը տեղափոխվող հիվանդն է, մյուսը՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնի բուժքույրը: