Լրահոս
Հասարակական
23:30
24.02.23
158

Բախվել են «BMW»-ն և «Infinity»-ն․ վերջինս կողաշրջվել է

Img default alt hy

Փետրվարի 24-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Infinity» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է․ առկա է բենզինի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Փրկարարները, տեղի ուժերի հետ համատեղ, ուղղել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և օգնել քարշակմանը։