Լրահոս
Աշխարհ
17:22
28.09.22
274

Բասկետբոլիստուհիների ծեծկռտուքի կադրերը հայտնվել են համացանցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Մալիի հավաքականի բասկետբոլիստուհիներ Սալիմատու Կուրուման և Կամիտա Էլիզաբեթ Դաբուն ներողություն են խնդրել Սիդնեյում աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում Սերբիային պարտվելուց հետո տեղի ունեցած ծեծկռտուքի համար։

«Մենք տխուր էինք պարտության պատճառով, հիմա ցանկանում ենք ներողություն խնդրել բասկետբոլի աշխարհից, Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայից (FIBA): Ցանկանում ենք ներողություն խնդրել սոցցանցերում հայտնված կադրերի համար։ Դա մեր մտադրությունը չի եղել»,- Կուրումայի խոսքերը մեջբերում է AP-ն:

ՖԻԲԱ-ն հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ։

Նշենք,որ Մալիի հավաքականը պարտվել է աշխարհի առաջնության խմբային փուլի հինգ հանդիպումներում: