Լրահոս
Իրավական
17:54
26.12.25
149

Բաքվում Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Img default alt hy

Շինծու մեղադրանքներով Բաքվի բանտում ապօրինաբար պահվող արցախցի բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ այսօր նախատեսված քրեական դատավարությունը հետաձգվել է։ Այս մասին հայտնել է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ նիստը հետաձգվել է Վարդանյանի առողջական խնդիրների պատճառով։ Դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը և դատական ​​նիստը հետաձգեց մինչև դեկտեմբերի 30-ը։