Լրահոս
Քաղաքական
19:23
14.09.22
114

Բաքուն տեղեկացրել է Կարմիր Խաչին՝ հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին. Զառա Ամատունի

Img default alt hy

Բաքվի իշխանությունները տեղեկացրել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակողմանիորեն հայկական կողմին հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին, «News.am»-ին ասել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։

Թե քանի զոհված զինծառայողների մարմինների մասին է խոսքը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից չեն մանրամասնել։

«Գործընթացի շարունակությունը կախված է կողմերի իշխանությունների պայմանավորվածությունից, որը կարող է միջնորդի միջոցով ձեռք բերվել կամ այլ ձևաչափով։ Մենք պատրաստակամ ենք հանդես գալ որպես մարդասիրական միջնորդ, բայց դրա համար կողմերի համաձայնությունն է պետք։ Այսինքն՝ իրենք դրա մասին կարող են տեղեկացնել, բայց այդ գործողությունը կատարել ուղղակիորեն՝ առանց միջնորդի։

Մեր կազմակերպությունը՝ Երևանի և Բաքվի պատվիրակություններով հանդերձ, պատրաստակամ է ընդգրկվել և աջակցել նմանատիպ մարդասիրական գործողության։ Այս և այլ մարդասիրական հարցերով մենք Հայաստանի իշխանությունների հետ երկխոսության մեջ ենք»,- ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավարը։