Լրահոս
Տարածաշրջան
18:50
02.07.25
529

Բաքուն Մոսկվային հնարավորություն չի տվել այցելելու ձերբակալված ՌԴ քաղաքացիներին, այդ թվում՝ ռուս լրագրողներին. Զախարովա

Img default alt hy

Բաքուն Մոսկվային հնարավորություն չի տվել այցելելու ձերբակալված ՌԴ քաղաքացիներին, այդ թվում՝ ռուս լրագրողներին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ ռուսական կողմը խնդրել է, որպեսզի ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն տրվի այցելել Ռուսաստանի քաղաքացիներին։

«Ցավոք, այս պահին Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին այցելելու հնարավորություն չի տրամադրվել»,- ասել է դիվանագետը։