Լրահոս
Իրավական
13:09
26.12.25
222

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներ են ունեցել

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը եզրափակիչ ելույթներ են ունեցել Բաքվում ընթացող շինծու դատավարության ժամանակ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախագահները հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները: Արկադի Ղուկասյանի մեղադրանքի հիմքում նրա գործունեությունն է «Խորհրդային Ղարաբաղ» թերթում: Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցների՝ Ղուկասյանը դատարանում հայտարարել է, որ թարգմանություններով է զբաղվել: Բակո Սահակյանը դատարանին հայտնել է, որ Արցախում հանցավոր կազմակերպություն չի գործել: