-
Աշխարհ
Էդինբուրգում հինգ մարդ է տուժել մուսուլմանների վրա կատարված հարձակումների հետևանքով
23:1520.06.26 -
Միջազգային
Պատերազմը դադարեցնելու հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի՞ են մտնում
22:4720.06.26 -
Միջազգային
Իրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պատերազմը․ AP
22:1520.06.26 -
Հասարակական
Վարի գնաց ունեցվածքը. կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը Հայկավանում
21:5020.06.26 -
Միջազգային
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագիրը քննարկելու
21:3920.06.26 -
Քաղաքական
Ցայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառները
21:1520.06.26 -
Հասարակական
Արզնու խճուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
20:4520.06.26 -
Հայլուր
Հայլուր 20:30 Կրակոցներ են նորից հնչել Երևանում. չորս վիրավոր կա, մեկ ձերբակալված
20:3020.06.26 -
Հասարակական
7 տարեկան Նարեին հուղարկավորել են Հովտաշենում. նրա քրոջը՝ 13-ամյա Նարինեին, դեռ որոնում են Փամբակում
20:0020.06.26 -
Հասարակական
Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ Ռուբեն եպիսկոպոսը կոչ արեց լուսավորել հոգիները
19:3020.06.26 -
Միջազգային
Զելենսկին սպառնում է Լուկաշենկոյին, ապտակ է ստանում բարեկամ Լեհաստանից. օդային մարտերը թեժանում են
19:1520.06.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը հարվածել է կայանված մեքենաներին․ կա կողաշրջված ավտոմեքենա
19:0020.06.26 -
Տարածաշրջան
Մենք չենք հավակնում ուրիշի տարածքներին, բայց թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները. Էրդողան
18:4620.06.26 -
Միջազգային
Թրամփը Իտալիայի վարչապետին մեղադրել է անշնորհակալության և «իր վարկանիշը բարձրացնելու» փորձերի մեջ
18:3620.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Գետում խեղդված աղջնակին հուղարկավորել են. նրա քրոջ որոնումները շարունակվում են
18:3020.06.26 -
Հայաստան
Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել «7or.am»-ի տեխնիկական միջոցները
18:1520.06.26 -
Միջազգային
Թրամփի վիրավորանքը, իտալացիների զայրույթը. ԱՄՆ-Իտալիա դիվանագիտական բախում
18:0020.06.26 -
Միջազգային
Վենսը կարող է մեկնել Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ բանակցությունների
17:4520.06.26 -
Քաղաքական
Մարդիկ իրենց հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա. Ռոբերտ Քոչարյան
17:1720.06.26 -
Իրավական
Երևանում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. ձերբակալված կա
16:4520.06.26 -
Քաղաքական
Այդ մարդը պիտի աշխատի կառավարության պահակ, ոչ թե կառավարության ղեկավար. Ռոբերտ Քոչարյան
15:4520.06.26 -
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անց է կացրել ատելության խոսքի ներքո. Ռոբերտ Քոչարյան
13:4520.06.26 -
Քաղաքական
Մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել է բյուջետային կաշառք. Ռոբերտ Քոչարյան
13:3320.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի վախերը՝ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո. իշխանափոխության ի՞նչ սցենար է տեսնում Քոչարյանը
13:2820.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հարցում Հունգարիան կոշտացնում է դիրքորոշումը
11:1520.06.26 -
Հասարակական
Նոր մանրամասներ՝ «Միսիս Եվրոպա 2022»-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանի վթարի դեպքից
10:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում. «Հրապարակ»
10:0020.06.26 -
Մամուլի տեսություն
Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»
09:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»
09:3820.06.26 -
Մամուլի տեսություն
ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»
09:3020.06.26 -
Մամուլի տեսություն
Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»
09:2520.06.26 -
Մամուլի տեսություն
Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»
09:2020.06.26 -
Մամուլի տեսություն
Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»
09:1520.06.26 -
Հասարակական
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան
23:3919.06.26 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի հետ անձնական մտերմություն երբեք չենք ունեցել․ Ռոբերտ Քոչարյան
23:2719.06.26 -
Հասարակական
Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
23:0019.06.26 -
Քաղաքական
Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը. Ռոբերտ Քոչարյան
22:4419.06.26 -
Քաղաքական
Եթե այդքան ռեսուրս կիրառվեր Խաչիկ գյուղից մեկի համար, Փաշինյանից շատ տոկոս կհավաքեր․ Ռոբերտ Քոչարյան
22:3919.06.26 -
Քաղաքական
Երբ ռեժիմն ունի բռնապետական հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը․ Ռոբերտ Քոչարյան
22:3719.06.26 -
Իրավական
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
21:3619.06.26 -
Քաղաքական
Իրենք, որ թռնող են՝ մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները․ Ռոբերտ Քոչարյան
21:2019.06.26 -
Հասարակական
Առասպել՝ եվրոպական շուկայի մասին. ծիծաղելի են համարում գյուղատնտեսները «արտահանման ուղեցույցը»
21:1619.06.26 -
Քաղաքական
Ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ․ Ռոբերտ Քոչարյան
21:0919.06.26 -
Քաղաքական
Ընտրությունների արդյունքը վիճարկող քաղաքական ուժերի թիվը հասավ յոթի. դիմումներ են ներկայացվել ՍԴ
20:5819.06.26 -
Հասարակական
Սարսափելի է երկու աղջիկներին մի օրում կորցրած մոր վիճակը. Փամբակի անսանձ ջրերում փնտրում են Նարինեին
20:0819.06.26 -
Հասարակական
Դատարանը Թալինի եկեղեցու զավթման ժամանակ ոստիկանության անգործությունը ոչ օրինաչափ է ճանաչել
19:2219.06.26 -
Քաղաքական
Ընդդիմության համախմբման շուրջ առողջ քննարկումների մասին է հայտնել «Հայաստան» դաշինքը
19:0919.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ առևտրի սահմանափակումները մեղմելու համար
18:5819.06.26 -
Միջազգային
Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ. այն ուժի մեջ կմտնի այսօր
17:4219.06.26 -
Քաղաքական
ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում Սամվել Կարապետյանի կոչին, պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա
17:3619.06.26 -
Հասարակական
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»
17:0019.06.26 -
Հասարակական
Հունիսի 23–ին մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը
16:4319.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան
16:1819.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմադիր ուժերը դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
15:5919.06.26 -
Հասարակական
Վտարում են քաղաքացի Հովհաննես Ասատրյանի ընտանիքին իրենց բնակարանից․ քաղաքացին իրավական օգնության կարիք ունի
15:4019.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ռուսաստանի հուժկու պատասխանը՝ Մոսկվայի վրա ուկրաինական հարձակմանը
15:3019.06.26 -
Տարածաշրջան
Մինչև 2030 թվականը սպասվում է Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
15:2319.06.26 -
Հասարակական
Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
14:5419.06.26 -
Հասարակական
Հորս քաղաքական հայտարարությունները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի
14:1519.06.26 -
Հասարակական
Քաղաքական գործերով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը ֆեյսբուքում ակնհայտ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերում
13:0919.06.26 -
Իրավական
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
12:5819.06.26 -
Հասարակական
Մինչ ՔՊ-ն թիրախավորում է ընդդիմադիրներին, Ադրբեջանում խոսում են իրենց՝ ՀՀ-ում բնակեցման մասին․ Մուրազի
12:5019.06.26 -
Հասարակական
Այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
12:3919.06.26 -
Հասարակական
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել
12:1719.06.26 -
Հասարակական
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:5219.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
11:3719.06.26 -
Հասարակական
Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
11:3019.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ԱԹՍ-ներ
10:3819.06.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
10:0919.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը. «Ժողովուրդ»
10:0019.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
09:3919.06.26 -
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս
21:3018.06.26 -
Քաղաքական
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
21:2118.06.26 -
Միջազգային
ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումն Իրանի մերձակայքում կդառնա գործարքի մաս․ Վենս
21:1618.06.26 -
Քաղաքական
Ալիևին «տված խոստումն» անելու համար տարբերակնե՞ր է մտածում Փաշինյանը. «անլուրջ» գործ՝ ի դեմ
21:1218.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ի՞նչ պլան ունի ընդդիմությունը. Սամվել Կարապետյանը փակագծեր է բացում
20:3018.06.26 -
Հասարակական
Արցախցի Արամ Դանիելյանը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին. Գեղամ Մանուկյան
20:2518.06.26 -
Հայաստան
Սա մահվան վկայական էր, կամուրջ չէր. Վանաձորում ապամոնտաժել են աղետաբեր խողովակը
20:1518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանցիների հավաք՝ Երևանի քթի տակ. Նախիջևանում քննարկում են «վերադարձի» հարցերը՝ Ալիևի փողերով
19:4518.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելու արդյունավետ պայքարի համար ընդդիմադիր կոալիցիա է առաջարկում Սամվել Կարապետյանը
19:1518.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանի հարավային շրջաններից. Նեթանյահու
19:0018.06.26 -
Միջազգային
Գործարքը չի նմանվում Թրամփի խոստացած Իրանի «անվերապահ կապիտուլյացիային»․ NYT
18:4818.06.26 -
Քաղաքական
Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ հայտարություն
18:3818.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նախիջևանում հավաքվել են Հայաստան գալ պատրաստվող ադրբեջանցիները. Երևանը լուռ է
18:3018.06.26
Բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին – 2․ Ռուբեն Հակոբյան
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրապարակել է՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված իր երկրորդ բաց նամակը․
«Շարունակելով խոսքս միանգամից նշեմ, որ այն բոլոր սխալներն ու ողբերգությունները, որոնց ականատեսն ու մասնակիցն ենք այսօր, դրանք հիմնականում հետևանք են Ձեր ղեկավարության տարիներին թույլ տված մի շարք կոպիտ ու ճակատագրական սխալների։
Ձեր ղեկավարման առաջին տարիներին Հայաստանը տարածաշրջանում իրապես դիտվում էր որպես ժողովրդավարության կղզյակ։ Ժողովրդի ազատ կամաարտահայտությամբ տեղի էին ունեցել Անկախության հանրաքվեն ու նախագահական առաջին ընտրությունները։ Ազգի միասնական ոգին և բազուկը ազատագրել էր Արցախը։ Թվում էր, թե այլևս ոչինչ չի խանգարելու մեզ՝ կառուցելու և հզորացնելու հայկական երկու պետությունները։ Բայց այդ հաջողությունների ընթացը շատ կարճ տևեց. պարզվեց՝ Արցախը բեռ է մեզ համար և «Սերգո ջանը» երբեք լավ չի ապրի, քանի դեռ լուծված չի Արցախի հարցը։ Եվ այդ բեռից ձեր իշխանությունը կարճ ժամանակ հետո կարողացավ ազատվել՝ 94-ի մայիսի 12-ին Բիշքեկում ստորագրելով հրադադարի մասին հայտնի համաձայնագիրը, ինչն ուղղակի թիկունքից հարված էր ազատամարտին։ Պրոֆեսիոնալ զինվորական, պաշտպանության ոլորտներում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-գնդապետ Գ.Դալիբալթայանն այդ փաստաթուղթը կոչեց հաղթանակած պետության կողմից սեփական կապիտուլյացիայի փաստաթուղթ, իսկ ոլորտի գիտակներից մեկ ուրիշ էլ՝ գեներալ-լեյտենատ Ն. Տեր-Գրիգորյանցն այդ համաձայնագիրն անվանեց ապուշություն և դավաճանություն Արցախի նկատմամբ։ Երկու զինվորականներն էլ, որպես բողոքի նշան, հեռացան Հայաստանից, չնայած որոշ ժամանակ հետո Ձեր խնդրանքով նորից վերադարձան։
Զրուցել եմ այս համաձայնագիրը նախապատրաստող և ստորագրմանը ներկա գտնվող շատերի հետ։ Թե այդ պահին ինչով էր պայմանավորված նման փաստաթուղթ ստորագրելը՝ համոզիչ որևէ փաստարկ, հակափաստարկ կամ բացատրություն չեմ լսել մեր պատվիրակության որևէ ներկայացուցչից։ Իսկ երբ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում տարբեր առիթներով հանդիպելուց զրուցեցի բանակցությունները վարող անձի՝ այդ տարիներին ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչյովի, ինչպես նաև այդ խոհանոցին տիրապետող որոշ անհատների հետ, ինձ համար ամբողջացավ այս համաձայնագրի ի հայտ գալու և ստորագրվելու ողջ պատկերը։
Պարզվում է, որ՝
- համաձայնագրի նախաձեռնության հեղինակը եղել է բրիտանական Բրիթիշ Փետրոլիում նավթագազային հայտնի ընկերությունը, որն ինչ-ինչ միջոցներ օգտագործելով, այդ թվում նաև ՌԴ նախագահ Բ. Ելցինի բավականին ջերմ հարաբերությունները Ձեզ հետ, կարողացել է հասնել այդ փաստաթղթի լույս աշխարհ բերելուն,
- համաձայնագիրը ստորագրելուց կարճ ժամանակ անց Բաքվում ստորագրվում է Բրիթիշ Փետրոլիումի հետ համագործակցության պայմանագիր, ինչը դառնում է Ադրբեջանի բյուջեն սնուցող կարևոր երակներից մեկը,
- հայկական պատվիրակությունը, լինելով պատերազմում հաղթանակած կողմ, բանակցությունների սեղանին երբեք չի դնում Արցախի անկախության ճանաչման հարցը,
- հրադադարի համաձայնագրին զուգահեռ նախապատրաստված է եղել մեկ այլ համաձայնագիր ևս, որով նախատեսվում էր հրադադարի հետ միաժամանակ բանակների միջև բուֆերային գոտու ստեղծում և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում, ինչն ադրբեջանական կողմը հետագայում հրաժարվում է ստորագրել։
Այսինքն՝ պարտված կողմը կարողանում է հասնել իր նպատակին՝ Ձեզնից կորզելով իրեն օդ ու ջրի նման անհրաժեշտ հրադադարի հաստատման մասին փաստաթուղթը՝ մերժելով իրեն ոչ ձեռնտու մյուս համաձայնագիրը։
Պարզվում է նաև, որ Ձեր գործուղած պատվիրակությունն ասես մոռացել էր, որ Ղարաբաղյան շարժման ողջ նպատակն Արցախի անկախացումն էր, Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչումը։ Իսկ Շարժման ղեկավարներից մեկն էլ, հիշեցնեմ, Դուք էիք։ Էլ ե՞րբ պետք է հարցը դրվեր սեղանին, եթե ոչ այդ պահին՝ հաղթանակած պետության դիրքերից։ Եվ այսօր Ալիևը, որպես վերջին պատերազմում հաղթանակած կողմ, մեր նկատմամբ անում է այն, ինչը Դուք պետք է անեիք այդ ժամանակ՝ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու փոխարեն։
Այժմ հարց. ամբողջությամբ երկրորդում եմ Ձեր այն մոտեցումը, ինչի մասին քանիցս արտահայտվել եք, որ ժամանակի գործոնը կարևորորագույն նշանակություն ունի քաղաքականության մեջ, և եթե անհրաժեշտության պահին ճիշտ չես օգտագործում, այն կարող է անդառնալի և ողբերգական հետևանքներ ունենալ։ Տարբեր առիթներով նաև մեղադրել եք 2-րդ և 3-րդ նախագահներին՝ ժամանակի գործոնը անտեսելու մեջ։
Արդ, չե՞ք գտնում, որ մեզ համար թերևս ամենաբարենպաստ իրավիճակում Բիշքեկյան համաձայնագրի ստորագրումը հենց ժամանակի գործոնի բացահայտ անտեսում էր, ինչը ճակատագրական եղավ մեզ համար։
Չէի՞ք գիտակցում, որ այդ պահից ժամանակը աշխատելու է թուրք-ադրբեջանական ալյանսի օգտին... Մեղադրում եք հաջորդ նախագահներին Արցախը բանակցային գործընթացից դուրս թողելու մեջ, չէ՞իք գիտակցում, որ այդ փաստաթուղթը ստորագրելու պահից ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին եք զրկում բանակցային ձևաչափին մասնակցելու հնարավորությունից։ Ահավասիկ՝ Ձեր հոգեզավակին Ալիևը արգելել է ոչ միայն մասնակցել, այլև ընդհանրապես օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, և նա դաժան ծեծ կերած սինլքորի նման խոնարհաբար կատարում է իրեն նվաստացրած թշնամու հրահանգը։ Ձեր նախկին թիմակցի այսօրվա պահվածքում չե՞ք տեսնում Ձեր ձեռագրի ստվերը...
Կարևորագույն մեկ հարցի մասին ևս. ինչու՞ ընդամենը մի քանի ամիս առաջ նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդի բարձր վստահությունն ստացած Ռոբերտ Քոչարյանին նշանակեցիք Հայաստանի վարչապետ։ Չեմ կարծում, թե Հայաստանում չէր գտնվի մեկ ուրիշը, որին կարելի էր նշանակել այդ պաշտոնում։ Իհարկե, Քոչարյանը, ինչպես հետագայում նշեց Ձեր անունից Քոչարյանի հետ բանակցած Վազգեն Սարգսյանը, կարճ ժամանակահատվածում կարողացավ տնտեսությունը դուրս բերել ծանր վիճակից, մարդիկ սկսեցին աշխատավարձեր ստանալ, Արցախում նույնպես սոցիայ-տնտեսական վիճակը փոխվեց։ Բայց այս նշանակումը թուրք-ադրբեջանական տանդեմի համար նոր հնարավորություն էր միջազգային հարթակներում Արցախի խնդիրը Հայաստանի կողմից որպես հողային պահանջ մատուցելու համար։
Այդ օրերին թուրքական «Հուրիեթ» թերթը մի հոդված հրապարակեց, որում միջազգային կառույցների ուշադրությունն էր հրավիրում այս նշանակման վրա, բավականին համոզիչ ներկայացնելով, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղը դիտել ինքնորոշված անկախ պետություն, երբ նրա նախագահին մեկ այլ պետություն նախագահ իր մոտ վարչապետ է նշանակում։
Թե Քոչարյանին Ստեփանակերտից Երևան բերելը քաղաքական ի՛նչ նպատակ էր հետապնդում՝ մեկ ուրիշով առիթով։ Այս պահին կարճ կասեմ՝ կեղծված նախագահական ընտրություններից հետո այս նշանակումով իշխանությունը պահելու խնդիր էր դրված, ինչը, կարծում եմ, նպատակին չծառայեց...
Եվ, վերջապես, 95-96թթ. Սահմանադրական հանրաքվեն, ԱԺ և նախագահական ընտրությունները աննախադեպ կեղծելու և դրա հետևանքների մասին։
Այո, մինչ այդ Հայաստանն, իսկապես, դիտարկվում էր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ։ Բայց պարզվեց, որ ճաշակելով իշխանության քաղցրությունը, հենց առաջին ընտրություններին ձեր իշխանությունը ժողովրդին ներկայացավ լիցքավորված ինքնաձիգը ձեռքին՝ հայտարարելով, որ եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքի, միևնույն է՝ նրան իշխանություն տվող չկա։ Եվ ձեր այդ հայտարարությունը ավանդույթի ուժ ձեռք բերեց և հետայդու ընտրությունների միջոցով մեզանում իշխանություն այդպես էլ չփոխվեց։ Իսկ մի քանի պատգամավորներիս, ովքեր պայքարում էին պետության ողնաշարը սղոցող այդ ստորության դեմ, զրկեցիք անձեռնամխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորեցիք...
Հարցազրույցի ժամանակ, երբ փորձում էիք հեռուստադիտողին ներկայանալ որպես ամպոտ ոտքերով երկնքից իջած խաղաղաբեր սպիտակ աղավնի, հիշողությունս ինձ տանում էր այս և մյուս դեպքերի հետևից։ Եվ հենց դա ստիպեց բաց նամակով Ձեզ փոխանցել այդ պահի իմ զգացումները...
Այսքանը։
Ողջ լերուք»։
-
21:15
20.06.26
Ցայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառները
Կարդալ ավելին
-
19:45
20.06.26
Կա՞ որևէ լծակ, որ ընտրությունները կեղծելու համար կարող էին օգտագործել ու չեն օգտագործել, չկա՛. Ռոբերտ Քոչարյան
Կարդալ ավելին
-
17:17
20.06.26
Մարդիկ իրենց հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա. Ռոբերտ Քոչարյան
Կարդալ ավելին
-
17:00
20.06.26
Նոր քրեական գործը աբսուրդ է. Ռոբերտ Քոչարյան
Կարդալ ավելին