Լրահոս
Աշխարհ
20:10
19.06.22
148

«Ազոտ» քիմիական գործարանում ուկրաինացի զինյալները բանակցությունների գնալու ազդանշան են հայտնել

Img default alt hy

Ռուսաստանում ԼԺՀ-ի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում ուկրաինացի զինյալներն ազդարարում են բանակցությունների պատրաստակամության մասին:

««Ազոտ»-ում արգելափակված զինյալները ազդանշան են տալիս, որ պատրաստ են շարունակել բանակցությունները։ Դրանք կշարունակվեն, սակայն զինյալների համար զենքերը վայր դնելու պայմաններն ակնհայտորեն չեն բարելավվի»,- ասել է դիվանագետը։

Հունիսի 18-ին Միրոշնիկը ասել է, որ դեռևս համաձայնություն չկա «Ազոտ»-ից մարդասիրական միջանցք բացելու մասին՝ Ուկրաինայի կողմից կրակը դադարեցնելուց հրաժարվելու պատճառով։