Լրահոս
Կրթություն և գիտություն
22:13
20.12.19
79

«Ազգային» կառավարությունը եւ «ազգային կրթություն» պահանջողները

Դասադուլների պատճառ դարձած Բարձրագույն կրթության մասին աղմկահարույց օրինագիծը մտել է Ազգային ժողով: Բայց կրթության հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի մյուս շաբաթ: Օրինագծի պատճառով նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդներից մեկն ու նախարար Արայիկ Հարությունյանը ևս այսօր խորհրդարանում են եղել: Բարձրագույն կրթությանը հասնելուց առաջ,, ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տվել փոփոխությունները սկսել դպրոցներից, որտեղ ըստ Զոհրաբյանի, ողբերգական վիճակ է: Պատգամավորը հույս ունի, որ հանրակրթական դպրոցներում կգա մի օր, որ աշակերտները էլ չեն ասի, թե Սասունցի Դավիթն արձան է, Դեմիրճյանն էլ՝ փողոց: