Լրահոս
Հասարակական
10:37
30.06.22
453

Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

Img default alt hy

Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:

«Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, պարո՛ն նախագահ: Ձեզ քաջառողջություն, հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր բոլոր ձեռնարկումներում, ամենայն բարիք Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին:

Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ և կորով պարգևի, օրհնի Ձեր բոլոր ջանքերը՝ միտված անվտանգ, հզոր, խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան և Արցախ  ունենալուն, որին ուղղված է Ձեր ամբողջ կյանքն ու գործունեությունը», - նշված է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի հաղորդագրությունում: