Լրահոս
Հասարակական
14:40
29.09.22
154

Այսօր նշվում է Սրտի համաշխարհային օրը

Img default alt hy

Այսօր Սրտի համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզմանը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդացության ու մահացության ցուցանիշների բարելավումն առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից են:

Ավելի վաղ նախարարությունը հրապարակել էր սիրտն առողջ պահելու 10 քայլ, որոնց թվում էին չծխելը, ալկոհոլ չչարաշահելը, ֆիզիկական ակտիվություն պահպանելը, կանոնավոր սնվելն ու քնելը և այլն: