Լրահոս
Քաղաքական
23:45
03.07.25
609

Այս մարդը չի կարող Հայաստանի վարչապետ լինել, քանի որ վարչապետը չպետք է սահմանադրախախտ լինի․ «ՀայաՔվե»

Img default alt hy

«ՀայաՔվե» նախաձեռնության հայտարարությունը․

«Մարդիկ իրավունք ունեն վերականգնելու իրենց սահմանադրական իրավունքները, և միջազգային իրավունքը տալիս է այդ հնարավորությունը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում շեշտված է, որ պետությունների ղեկավարները պետք է այնպես ծավալեն իրենց գործունեությունը, որ հասարակություններին չհասցնեն ապստամբության: Դա ամրագրված է նաև Նյուրնբերգյան սկզբունքներով:

Ասվում է, որ եթե իշխանությունն սկսում է գործել ֆաշիզմի մակարդակով, ժողովուրդն ստանում է ապստամբելու իրավունք: Իսկ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խախտել ՀՀ սահմանադրությունը` Արցախի Հանրապետությունը հանձնելով, Տավուշի տարածքներն օտարելով, դատարանները շրջափակելով, մարդկանց անձնական կյանքի տվյալները հրապարակելով, Ցեղասպանությունն ուրանալով, Մայր Աթոռը գրոհելով, և այլն, և այլն:

Այս մարդը չի կարող Հայաստանի վարչապետ լինել, քանի որ վարչապետը չպետք է սահմանադրախախտ լինի: Հայաստանի վարչապետ կարող է լինել բացառապես նա, ով պահպանում է սահմանադրական կարգը»: