Լրահոս
Սպորտ
11:52
16.09.22
236

Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին. Եղիշե Մելիքյան

Img default alt hy

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում «Սլովան»-ի դեմ խաղում տոնած հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած հայ զինվորին:

«Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին: Տղաներ, մենք ձեզ հետ ենք: Մենք կփորձենք ինչ-որ դրական բան փոխանցել հայ ազգին: Միասնական պետք է լինենք տխության և ուրախության պահերին»,- խաղից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մելիքյանը:

Անդրադառնալով խաղին` մասնագետը շեշտել է, որ ճիշտ վերլուծություն էր կատարվել հակառակորդի խաղի վերաբերյալ,  և գտել էին «Սլովան»-ի ուժեղ և թույլ կողմերը: