Լրահոս
Հասարակական
13:00
15.11.25
192

Ավտովթար` Երևանում. Դավիթ Բեկ փողոցում «Opel Astra»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ

Img default alt hy

Երեկ` նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Toyota» մակնիշի, «Mercedes» մակնիշի, «Tesla» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաներին։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։