Լրահոս
Հասարակական
10:57
16.09.22
108

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Volkswagen Passat-ն ու Volkswagen Golf-ը, կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Դավիթ Հ-ի վարած Volkswagen Golf և 67-ամյա Ռաֆայել Վ-ի վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դավիթ Հ-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Լիանա Խ-ն, 51-ամյա Աննա Ջ-ն և 32-ամյա Օֆելյա Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։ 

Նախաձեռնվել է քրեական վարույթ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/16/1222320/